Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Շնորհվել է ՀՀ Նախագահի մրցանակ

ՀՀ ԱՆ. Շնորհվել է ՀՀ Նախագահի մրցանակ

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը:

 Շնորհվել է ՀՀ Նախագահի մրցանակԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանին, համալսարանական «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանին, կլինիկայի բժիշկներ Իգոր Նալչաջյանին, Շահանե Գևորգյանին և Մարինե Հովակիմյանին բժշկագիտության բնագավառում «Նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար շնորհվել է ՀՀ Նախագահի մրցանակ:

 Շնորհվել է ՀՀ Նախագահի մրցանակՄի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի հիմնումից ի վեր (2001-2016թթ.) 335 անհատներ և կազմակերպություններ արժանացել են մրցանակի:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ